Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանում հինգ զինվոր է զոհվել թալիբների հետ բախման հետևանքով

Աֆղանստանում հինգ զինվոր է զոհվել թալիբների հետ բախման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Աֆզանստանի կառավարական ուժերի  հինգ զինծառայող, ևս հինգը տուժել է հրաձգության պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Բախումը տեղի է ունեցել Բալխ գավառում: Զինծառայողներից մեկը ԶԼՄ-ներին հայտնել է, որ զինված թալիբները ուրբաթ օրը ուշ երեկոյան հարձակվել են բանակային անցակետի վրա: Նրա խոսքով՝ բախման ընթացքում զինվորներին հաջողվել է չեզոքացնել 15 զինյալի:

Մարտից հետո թալիբները թաքնվել են, սակայն տեղի բնակիչները չեն բացառում, որ զինյալները շուտով կարող են վերադառնալ:

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների միջև առճակատումը: Գրոհայինները գրավել են երկրի գյուղական բնակավայրերի մեծ մասը և սկսել են հարձակվել խոշոր քաղաքների վրա:

Երկրի տարածքում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ են իրականացանում ամբողջ երկրի տարածքում:

 

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am