Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան

Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. 
Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատունը դեռևս չի փոխում աստիճանաբար գործունեության ոլորտները բացելու ծրագրերը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 134 դեպք գրանցելու ցուցանիշին:
Ավինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել: «Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ:
«Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա:
Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21 125 թեստավորում: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am