Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը խոչընդոտ չէ. Թել Ավիվում փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ

Կորոնավիրուսը խոչընդոտ չէ. Թել Ավիվում փողոց են դուրս եկել հազարավոր 
ցուցարարներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատանքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Քանի որ երկրում մտցված են սահմանափակումներ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն:

Դժգոհները թափահարում էին սև դրոշներ, պահանջելով ժողովրդավարության հաղթանակ: Պաստառների վրա եղել են մեղադրական գրառումներ՝ ուղղված Իսրայելի կառավարության ղեկավարին:

Բենյամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար: Դատական գործընթացը ամիսներ շարունակ ընթանում է, սակայն դա չի խանգարում, որ նա կատարի վարչապետի իր պարտականությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am