Հողերի օտարումից առաջացած մուտքերը լիարժեք կուղղվեն համայնքային բյուջեներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Օրենքի նախագծով նախատեսվում է հողերի օտարումից առաջացող մուտքերն այսուհետ ուղիղ և լիարժեք ուղղել համայնքային բյուջեներ։
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 106 «կողմ» ձայնով։
Նորայր Շողիկյան
Կարդացեք հոդվածը` Русский