Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման վերաբերյալ օրինագծում

Փոփոխություն է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման 
վերաբերյալ օրինագծում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովում ներկայացնելիս, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ։

«ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խմբագրական բնույթի մի քանի առաջարկներ են ստացվել, որոնք ընդունվել են։ Նախատեսվում էր, որ միավորվող համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է կայանային հունիսի 14-ին, սակայն, արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, առաջարկվել է ժամկետը հետաձգել և ընտրություններն անցկացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում»,- ասաց Պապիկյանը։

Օրենքի նախգծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման երկու ծրագիր՝ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում, որտեղ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]