Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված անհամապատասխանությունները

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է Գյումրիում հայտնաբերված 
անհամապատասխանությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև  2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Գյումրու համայնքապետարանի կողմից համայնքային բյուջեի միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումը և համայնքային սեփականության օգտագործումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հաշվեքննիչ պալատից, հայտնաբերված անհամապատասխանություններ են.

«1. Համայնքի գույքահարկի բազայից դուրս մնացած կազմակերպությունների կողմից նախորդ տարիներից կուտակված համայնքի բյուջե վճարման ենթակա գումարը ընդհանուր կազմել է 01.12.2019թ.-ի դրությամբ՝ 8,772.4 հազ. դրամ, իսկ 2017-2018թթ-ին այն կազմել է՝ 1,735.9 հազ. դրամ:

  1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, տարիներ առաջ կառուցված շենք շինությունների սեփականատերեր, ստանալով համայնքապետարանից շինարարության թուլտվություն, սահմանված շինարարական աշխատանքների տևողություն ժամկետում չավարտելով շինության կառուցումը, չեն ստացել համայնքապետարանից շինարարության ավարտական ակտեր և չեն կատարել գույքի պետական գրանցում, որի արդյունքում առ այսօր իրենց պատկանող շինությունների մասով չեն դարձել համայնքի համար եկամտի աղբյուր:
  2. Համայնքի տարածքում գործող 13 հասարակական նշանակության օբյեկտների (առևտրի սրահների) զբաղեցրած, 3.0մլն. կադաստրային արժեքը չգերազանցող բնակելի նշանակության, շենք շինությունների գործառնական նշանակությունը չի փոխված հասարակականի, որի արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ եկամուտից՝ գույքահարկից:
  3. Քաղաքապետարանը չի բավարարել ՀՀ կառավարության 22.06.2012թ. N 822-Ն որոշմամբ հաստատված «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգի պահանջը և 2017-2018 թթ. ընթացքում ընդհանուր՝ 2,196.2 հազ. դրամի գույքահարկի արտոնություններ է տրամադրել փոխադրամիջոցների գծով գույքահարկ վճարողներին: 
  4. 2017-2018թթ. համայնքի բյուջե նախատեսվածից պակաս է վճարվել 16,058.1 հազ. դրամ, իսկ մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնողների կողմից համայնքի 2017-2018թթ. բյուջե չի վճարվել 530.0 հազ. դրամ:
  5. Համայնքապետարանի ենթակայության մարզադպրոցներում որոշ մարզիչներ, չեն համապատասխանում իրենց կրթական տվյալներով: 
  6. Հողօգտագործողների կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, որի դիմաց 31.12.2017թ. դրությամբ հաշվարկվել և արձանագրվել է 89,759. 0 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը, 31.12.2018թ. դրությամբ՝ 107,865.3 հազ. դրամի պարտք՝ ներառյալ տույժերը: 
  7. Գույքի վարձակալության ապառքը 31.12.17թ. դրությամբ կազմել է 4,848.0 հազ. դրամ, տույժ՝ 1,415.4 հազ. դրամ: 31.12.2018թ. դրությամբ՝ ապառքը կազմել է 2,890.9 հազ. դրամ, տույժ՝ 2,715.8 հազ. դրամ:
  8. 2017-2018 թթ. ընթացքում աղբահանության և սանիտարական մաքրման նախահաշիվները կազմվել են առանց սանիտարական մաքրման սխեմաների հաստաման:
  9. Քաղաքային աղբավայրը ցանկապատված ու առանձնացված չէ և բավականին մոտ է գտնվում բնակելի տարածքին:
  10. 2017-2018թթ. ընթացքում ավտոուղեգրերում երթերի քանակները չեն նշվել, քանի որ ավտոմեքենաների ցուցիչները հաճախ չեն աշխատել, իսկ «Լոկատոր» համակարգի միջոցով արձանագրված տվյալները հաշվեքննությանը չի ներկայացվել՝ երկար ժամանակով չպահպանվելու պատճառով:
  11. 2018 թթ. ընթացքում հաստիքացուցակներում կանաչապատման աշխատակիցների թվաքանակը հաստատվել է առանց լիարժեք կատարված հաշվարկների:
  12. 2018թ. օգոստոս ամսին բյուջետային հիմնարկը՝ փաստաթղթերով դիզելային վառելիքի բացակայության պայմանաններում ցույց է տվել 555 լիտր դիզելային վառելիքի ծախս: 
  13. Կանաչապատման աշխատանքերի համար ծառերի, թփերի և ծաղկասածիլների մատակարարման մասով առկա է անհամապատասխանություն պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների և փաստացի կազմված փաստաթղթերի հետ, արդյունքում ստացվել է, որ ծառերը, թփերը և ծաղկասածիլները ստացվել են ավելի ուշ, քան կազմած փաստաթղթերի համաձայն դրանք տեղադրվել է համապատասխան վայրերում: 
  14. Համայնքապետարանի կողմից 2017-2018թթ. ընթացքում համայնքի թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման մասով հաշվեքննությամբ արձանագրվել են անհամապատասխանություններ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, 25-րդ և 13-րդ հոդվածների մասով՝ գնումը մեկ անձից կատարելը հիմնավորված չէ և տեխնիկական բնութագրերում հստակ չեն նկարագրվել ձեռք բերվող ծառայության պայմանները:
  15. Համայնքապետարանի ենթակայության կրթական բնագավառի ՀՈԱԿ-ներում 2017-2018թթ. սննդի ձեռքբերման համար իրականացված մրցույթներում առկա են անհամապատասխանություններ <Գնումների մասին> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-N որոշման 44-րդ կետի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշման 40-րդ կետի հետ: Առկա են անհամապատասխանություններ նաև համայնքի ավագանու 2017թ. հունիսի 5-ի N 68-Ա և 2017թ. դեկտեմբերի 6-ի N 131-Ա որոշումներով հաստատված կրթական ՀՈԱԿ-ների հաստիքացուցակների և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի <ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին” N 29-Ն հրամանի պահանջների հետ:
  16. Մշակութային ՀՈԱԿ-ների կողմից այցելությունների համար նախատեսված տոմսերը չեն համարակալվել և չեն հաշվառվել /չեն հանդիսանում խիստ հաշվառման փաստաթղթեր/, հետևաբար դրանց վաճառված քանակի և մուտքերի վերաբերյալ կարծիք տալ հնարավոր չէր: Բացի այդ առկա է անհամապատասխանություն նաև Գյումրու «Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից «BLUTHNER» մակնիշի կոնցերտային ռոյալի ձեռքբերման ընթացակարգի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հետ/»:

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ