Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհի 6-ակի չեմպիոն բիաթլոնիստ Սուլեմդալն ավարտում է կարիերան

Աշխարհի 6-ակի չեմպիոն բիաթլոնիստ Սուլեմդալն ավարտում է կարիերան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության 6-ակի չեմպիոն նորվեգ բիաթլոնիստ Սյուննյովա Սուլեմդալն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են նորվեգական ԶԼՄ-ները: Սուլեմդալը հայտարարել է, որ նման որոշում կայացրել է երկար մտածելուց հետո: «Ուրախ եմ բոլոր նվաճումներիս համար: Հիմա էլ ուրախ եմ, որ հեռանում եմ մեծ սպորտից»,-ասել է 30-ամյա մարզիկը: Նա որոշել է կարիերայի ավարտին դառնալ ճարտարագետ:

Սյուննյովա Սուլեմդալն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 2012 թվականին: Վերջին անգամ նորվեգ բիաթլոնիստին հաջողվեց ոսկե մեդալակիր դառնալ 2020 թ. աշխարհի առաջնության ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am