Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի ցավալի բան կա այսօր։ Մտնում ես խանութներ, գնումներ ես անում, եւ այլեւս ՀԴՄ կտրոններ չեն տալիս։ Ուրախացել էինք, մտածում էինք, որ արդեն մեր ժողովուրդը եկավ  անհրաժեշտ գիտակցության, որ ՀԴՄ կտրոն տրամադրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, դա նրա պարտքն է իր երկրի առջեւ։ Սակայն եկան, այսպես ասած, կորոնավիրուսի ժամանակները։ Ու ամեն ինչ ոնց որ թե մոռացվում է։ Իշխանության գլուխն արդեն խառն է հազար ու մի գործերով, ստուգողները պակասեցին։ Դե, գնորդներին էլ ասվում է՝ խուսափեք շփումներից, պահպահեք հանրային հեռավորությունը։ Չգիտեմ՝  ի՞նչը կօգնի այս պարագայում․ հարկային ծառայությո՞ւնը պետք է ակտիվացնի վերահսկողությունը, պետական մյուս կառույցնե՞րը պետք է ավելի զգոն լինեն, թե՞...

Բայց մի բանում վստահ եմ՝ իրավունք չունենք հետքայլ կատարելու  գիտակցական այն մակարդակից, որին հասանք այս վերջին երկու տարվա ընթացքում։ Պետք է յուրացրած ու մեր մեջ ամրակայած լինեինք ազնիվ ու սրտացավ քաղաքացի լինելու դասը։ Եվ այն գիտակցությունը պետք է մշտապես ներկա լիներ մեր մեջ, որ յուրաքանչյուր անհատ իր պետության թիկունքին կանգնած է։ Այո, մեզանից յուրաքանչյուրը հենց այդ զգացողությամբ պետք է ապրի ու իրեն զինվորի նման պահի  առավելապես այս ծանր ժամանակներում, երբ պետության ուսերին ահռելի բեռ է դրված»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am