Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին փուլով օժանդակություն կստանան օրինապահները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Առաջին փուլով օժանդակություն 
կստանան օրինապահները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճգնաժամային իրավիճակում հանրապետության տնտեսական ոլորտին աջակցման երրորդ ծրագրով կառավարությունը թիրախավորել է փոքր ձեռնարկատերերին: Վարկային բեռը չծանրացնելու եւ ֆինանսական վիճակը մեղմելու համար կառավարությունը ընկերություններին եւ անհատ ձեռներեցներին առաջարկում է անտոկոս վարկեր: Դրանցից կարող են օգտվել ֆինանսական եւ լիկվիդայնության խնդիրների առաջ կանգնած ընկերությունները: Թիրախային խմբում ընդգրկված են վերամշակող, կացության եւ սննդի կազմակեպությունները, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություններ վարող կազմակերպությունները, զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտի՝ այդ թվում նաեւ  առաղջապահական  եւ այլ ծառայություններ մատուցողներ:

Փաթեթն ուղղված է համավարակից ամենաշատ վնասը կրած ոլորտի վարկային ծանրաբեռնվածության մեղմմանը:Նկատենք սակայն, որ երրորդ ծրագրի վարկերն առաջարկվում են միայն օրինակելի վարկային եւ հարկային պարտավորությունների պատմություն ունեցող շահառուների համար: Կառավարությունը քննարկում է նաեւ ոչ օրինակելի, բայց բարվոք վարկային պատմություն ունեցողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները՝ օժանդակության երկրորդ փուլի ծրագրերով»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am