Սպորտ

Շախմատի Grand Tour 2020-ի ոչ մի մրցաշար չի կայանա

1 րոպեի ընթերցում

Շախմատի Grand Tour 2020-ի ոչ մի մրցաշար չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Grand Tour 2020-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Grand Chess Tour-ի շրջանակներում այս տարի պետք է անցկացվեր 5 մրցաշար, աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Այս տարի ոչ մի մրցաշար չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ապրիլի 2-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից:Մահացածների թիվն անցել է 49 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում