Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը

ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:

«Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն ՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»-ը հանձնաժողովի նիստի միակ հարցն է: Հարցը կզեկուցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]