Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները գողացողները բերման են ենթարկվել

Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները գողացողները բերման են 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գողության փորձ կատարելու կասկածանքով մարտի 28-ին, ժամը 23:40-ին Երվանդ Քոչարի փողոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք ժամը 23։30-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am