Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների նոր խումբ կընդունի

Հայաստանի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու միջոցառումների նոր խումբ կընդունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու նոր միջոցառումներ է մշակում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեք, որ կառավարությունն արդեն 5 միջոցառման մասին որոշում կայացրել է, մշակվում են նոր միջոցառումներ։  Այդ 5 միջոցառումները չորեքշաբթի առավոտվանից կսկսեն գործնականում գործել։ Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, այդ նոր խումբը նույնպես կընդունվի կառավարության առաջիկա նիստում։  Մենք այս դժվար ժամանակներում պետք է լինենք մաքսիմալ համախմբված, իսկ մենք ցույց ենք տվել, որ կարող ենք դա անել։ Ես ուզում եմ մեզ բոլորիս, մարդկությանն ընդհանրապես, մեր դաշնակիցներին և գործընկերներին աշխարհի բոլոր կողմերում հաջողություն մաղթել»,- նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսը դարձավ այն փարձաքարը, որ ստիպեց երկրներին առանձին-առանձին գործել։ «Կարծում եմ՝  ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, մենք բոլորս կարողանանք քննարկել ավելի միասնական գործողություններ մշակելու հնարավորությունը, որովհետև կարծում եմ, որ այդ միասնական գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am