Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

«Խելացի» անասնաֆերմա կառուցելու համար ներկայացվել է 231 հայտ

«Խելացի» անասնաֆերմա կառուցելու համար ներկայացվել է 231 հայտ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Պետության կողմից իրականացվող «Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 231 հայտ է ներկայացվել: Մեծ մասը դիմել են երրորդ տիպի անասնաշենքեր կառուցելու համար: Դա խոսում է այն մասին, որ այն ֆերմերները, որոնք այսօր պահում են քիչ քանակի կենդանիներ, նրանք նպատակ ունեն այդ թիվը մեծացնելու, ինչը կայուն բիզնեսի երաշխիք է»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ հայտերից 201-ը համապատասխանել են այն չափանիշներին, որոնք առաջարկվել են: 128-ը ստացել են հավաստագրեր, 29-ի հետ կնքվել են պայմանագրեր, 6-ն արդեն առաջին փուլով փոխհատուցվել են:

Պետության աջակցության երեք մոդել է նախատեսված՝ կախված ֆերմայի մակերեսից և կովերի քանակից: Առաջին մոդելն է՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ, որից 5.5 մլն դրամը կփոխհատուցի պետությունը։ Երկրորդ մոդել է՝ 281- 450 քառակուսի մետր արտադրական տարածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ, պետության կողմից փոխհատուցումը՝ 11.5 մլն դրամ: Երրորդ մոդելն է՝ 451 և ավելի քառակուսի մետր տարածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ, փոխհատուցումը՝ 17.5 մլն դրամ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ