Տնտեսություն

Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները վերահսկելու օրինագիծ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած օրինագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Արդեն ջրային օրենսգրքով նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները և ինչպես պետք է իրականացվեր: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում