Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը երեկոյան ժամերին պատրաստվում է առցանց տիրույթում տարբեր գրքեր կարդալ երեխաների համար

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը երեկոյան ժամերին պատրաստվում է առցանց տիրույթում տարբեր գրքեր կարդալ երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկուսանալու ընթացքում պատրաստվում է երեկոյան ժամերին սիրելի ստեղծագործությունները կարդալ երեխաների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կարծում եմ, մեր արվեստագետները պետք է միանան այս արշավին և իրենց տաղանդով երեխաների մոտ գրականության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնեն։ Կարծում եմ, որ սա հետաքրքիր և կարևոր նախաձեռնություն է»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում