Տնտեսություն

Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլի մատակարարման մեկ բարելի արժեքը նվազեցրել Է 5 դոլարով: Ըստ որում, գործակալության աղբյուրների տվյալներով՝ երկրի State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերությունը պլանավորում Է հաջորդ ամսին ավելացնել արտահանման ծավալը: Քուվեյթն իր հերթին Ասիայից գնորդների համար գներն իջեցրել Է բարելի դիմաց 6 դոլարով. ավելի վաղ հենց այդ գումարով Է իջեցրել Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներին հումքի մատակարարումների արժեքը Saudi Aramco-ն (ընկերություն, որը նավթի արդյունահանմամբ Է զբաղվում Սաուդյան Արաբիայում): Մարտի 10-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերին, տեղեկացրել Է, որ ընկերությունն ապրիլին նավթի մատակարարումները կավելացնի օրական մինչեւ 12,3 միլիոն բարել, թեեւ մինչ այդ թագավորությունը հանույթը պահում Էր օրական 9,7 միլիոն բարելի սահմաններում՝ ՕՊԷՔ+-ի համաձայնության շրջանակում: Դրանից անմիջապես հետո մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC նավթընկերությունը հայտարարել Է, որ հաջորդ ամսվանից հանույթը կավելացնի օրական ավելի քան 1 միլիոն բարելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում