1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները:

«Այցը շատ բարձր մակարդակով անցավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, վրաց բոլոր գործընկերներին արդյունավետ և տպավորիչ այցի համար: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]