Սպորտ

ՄՕԿ-ը հորդորում է մարզիկներին շարունակել պատրաստվել Օլիմպիական խաղերին

1 րոպեի ընթերցում

ՄՕԿ-ը հորդորում է մարզիկներին շարունակել պատրաստվել Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորում է մարզիկներին շարունակել նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄՕԿ-ի շարունակում է համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կորոնավիրուսի դեմ պայքարում: Միջազգային օլիմպիական կոմիտեն անփոփոխ է թողել խաղերի անցկացման ժամանակացույցը: Տոկիոն պատրաստ է ընդունելու 32-րդ ամառային խաղերը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը՝ հեռավոր 1964 թվականից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում