Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 49-ի

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 49-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2903՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 465 հայտնաբերված դեպքով: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 37-ից հասել Է 49-ի. 16 մարդ մահացել Է Իրանում, 12-ը՝ Հարավային Կորեայում, 11-ը՝ Իտալիայում, հինգը՝ Ճապոնիայի տարածքում (նրանցից չորսը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներ են), երկուսը՝ Հոնկոնգում, մահվան ելքով մեկական դեպք Է գրանցվել Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում: Ամենից շատ հիվանդներ՝ 1146, հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Ճապոնիայի տարածքում՝ 850 մարդ, որոնցից 690-ը բաժին Է ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմի անդամներին, որը կարանտինի Է կանգնած Յոկոհամայում:

Իտալիայում գրանցված Է 323 հիվանդ, Իրանում՝ 95, Սինգապուրում՝ 91, Հոնկոնգում՝ 85, ԱՄՆ-ում՝ 53, Թաիլանդում՝ 37 Տայվանում՝ 31, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում՝ 18, Վիետնամում՝ 16, Ֆրանսիայում՝ 14, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մեծ Բրիտանիայում՝ 13-ական, Մակաոյում եւ Կանադայում՝ 10-ական: Հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Քուվեյթում, Բահրեյնում, Իսպանիայում, Օմանում, Ռուսաստանում, Ավստրիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Շրի-Լանկայում, Շվեդիայում, Խորվաթիայում եւ Շվեյցարիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am