Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսում եռօրյա սուգ Է հայտարարվել Մուբարաքի մահվան կապակցությամբ

Եգիպտոսում եռօրյա սուգ Է հայտարարվել Մուբարաքի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանությունները, սկսած փետրվարի 26-ից, եռօրյա սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ: Այդ մասին ասված Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի վարչակազմի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ չորեքշաբթի օրվանից՝ փետրվարի 26-ից, եռօրյա համընդհանուր սուգ Է հայտարարվում ամբողջ Եգիպտոսում»,-նշվում Է վարչակազմի ներկայացուցիչ Բասամ Ռադայի՝ Facebook-ում զետեղված հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, 91 տարեկան հասակում փետրվարի 25-ին Կահիրեում մահացել Է երկրիի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Վերջին մեկ ամսում նա երկրի մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Էր գտնվում ստամոքսա-աղիքային տրակտի վիրահատությունից հետո. մի քանի օր առաջ նրա ավագ որդին՝ Ալյա Մուբարաքը, գրառում Էր արել սոցիալական ցանցում՝ խնդրելով աղոթել իր հոր առողջության համար:
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել Էր 1981-2011 թվականներին: Զանգվածային հակակառավարական ելույթների պայմաններում 2011 թվականի փետրվարի 3-ին նա հրաժարական Է տվել: Մոբարաքի նկատմամբ հարուցվել Է մի քանի քրեական գործ, այդ թվում՝ կոռուպցիայի եւ ցուցարարներին սպանելու մեղադրանքներով, բայց դրանք բոլորն Էլ ի վերջո տապալվեցին, նախկին նախագահն արդարացվեց: Նրա նկատմամբ կայացված միակ դատավճիռը վերաբերել Է «Ալ-Ահրամ» հրատարակչական տան նվերներին: Սակայն պետության նախկին ղեկավարի վերաբերմամբ հաշվի Է առնվել բանտարկության այն ժամկետը, որը նա անցկացրել Է հետաքննության ընթացքում:
Վերջին տարիներին Մուբարաքն ապրում Էր ընտանիքի հետ մեկուսի՝ ձեռնպահ մնալով մամուլի հետ բոլոր շփումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am