Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից

Գերմանիայում երթի մասնակիցների վրաերթի հետեւանքով տուժածների թիվն անցել Է 50-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 50 մարդ Է տուժել, այդ թվում՝ 18 երեխա, Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում (Հեսենի դաշնային երկրամաս) ավտոմոբիլով կառնավալային երթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու հետեւանքով, փետրվարի 25-ին հայտնել Է Bild տաբլոիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավտոմոբիլի վարորդը հայտնի Է ոստիկանությանը, նա Ֆոլկմարզենի 29-ամյա բնակիչ Է: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա այժմ գտնվում Է հիվանդանոցում ծանր վերքերով: Հետաքննությունը գտնում Է, որ տղամարդը բազմությանը վրաերթի Է ենթարկել կանխամտածված, գլխավոր դատախազությունը գործը հետաքննում Է որպես մահափորձ: Հանցագործության դրդապատճառն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ ասվել Էր, որ Ֆոլկմարզենում միջադեպի հետեւանքով տուժել Է ավելի քան 30 մարդ: Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով տղամարդն ավտոմեքենայով մխրճվել Է բազմության մեջ՝ խոյահարելով արգելափակոցը: Ականատեսները հայտնել են, որ վարորդը ավտոմբիլը միտումնավոր ուղղել Է երեխաների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am