Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կորոնավիրուսը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի, սակայն այն այժմ իրենից համաճարակ է ներկայացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը:

«Պանդեմիա» սահմանումն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ խոսքը աշխարհի տարբեր մասերում տարածվող համաճարակի մասին է, սակայն այդ համաճարակը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացման վրա: Նա նշել է, որ պետք է պատրաստվել պանդեմիային:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ