Քաղաքականություն

Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը. այն կշարունակվի Արցախում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց Հայ յեղափոխական դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն կշարունակվի Արցախի Հանրապետությունում:

«Վաղը նիստը կայանալու է Արցախի Ազգային ժողովում, փետրվարի 26-ին կվերադառնանք Երևան և ժողովը կշարունակենք այստեղ: Նախորդ խորհրդաժողովը 2016թ.-ին էր, ապրիլյան պատերազմից անմիջապես հետո` մայիսին»,- ասաց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն այն առաջնահերթությունները, որ առաջիկայում պետք է իրագործի բյուրոն, ՀՅԴ բոլոր մարմինները և Հայ դատի ցանցի ներկայացուցիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում