Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փորձագետը գնահատել Է Չինաստանի տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով

Փորձագետը գնահատել Է Չինաստանի տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի բռնկումն արդեն ազդել Է Չինաստանի տնտեսության վրա, աշխարհի երկրորդ տնտեսության կորուստները 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Տայխե» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Չժան Ցզյաժույը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ մյուսներից ավելի շատ տուժել են հասարակական սննդի ոլորտը, զբոսաշրջությունը եւ մանրածախ վաճառքները:

«Կոպիտ հաշվարկներով՝ կարճաժամկետ հեռանկարում հիշատակված համաճարակի առաջին ալիքը Չինաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն Է գործել 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչի արդյունքում կորուստները կկազմեն գրեթե 1 տրիլիոն յուան (143,1 միլիարդ դոլար)»,-ասել Է զրուցակիցը: Հաշվի առնելով, որ 2019 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել Է 99,08 տրիլիոն յուան (14,4 տրիլիոն դոլար), ապա առաջին եռամսյակում այդ կորուստներն արդեն մոտենում են ՀՆԱ-ի 1 տոկոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am