Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մայիս

Եվրոպայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Եվրոպայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. չինացի զբոսաշրջիկը մահացել է Ֆրանսիայում:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

Նրա տեղեկություններով, 80-ամյա ՉԺՀ քաղաքացին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էր հունվարի վերջին:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունը համարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ:

ՉԺՀ-ի տարածքից դուրս վարակի դեպքեր նկատվել են 25 երկրում, ներառյալ Ռուսաստանում: Վերջին տվյալներով, Չինաստանում վիրուսի զոհ է դարձել 1523 մարդ, առողջացել են ավելի քան 8 հազարը, վարակվել է ավելի քան 66.4 հազար մարդ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ