Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

37-ամյա ըմբիշ Գացալովը նպատակ ունի մեդալ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում

37-ամյա ըմբիշ Գացալովը նպատակ ունի մեդալ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը նպատակ ունի Տոկիոյում մեդալ նվաճել Հայաստանի համար:

«Շատ ուրախ եմ, որ միացել է Հայաստանի թիմին: Հարցեր կային իմ տարիքի հետ կապված, սակայն կուզենայի ասել, որ ես ինձ մարզավիճակում եմ պահել և տրամադրված եմ լուրջ արդյունքներ գրանցել: Փորձելու եմ ինձ վրա դրված հույսերն արդարացնել: Իմ հերթին ամեն ինչ անելու եմ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գացալովը:

Վերջինիս խոսքով` ինքը նպատակ ունի այս տարի Հայաստանը ներկայացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Երիտասարդ թիմ ունեք և վստահ եմ, որ միասին կհաջողենք առաջիկա մրցաշարերում»,-ասաց նա:

Ազատ ոճային ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը Աթենքի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: Հանդես է գալիս 97 կգ քաշում: Վերջին մրցաշարը, որին մասնակցել է, եղել է 2016 թվականի Ռուսաստանի առաջնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am