Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը ԵԱՏՄ-ում չօգտագործված մեծ ներուժ է տեսնում

Փաշինյանը ԵԱՏՄ-ում չօգտագործված մեծ ներուժ է տեսնում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունում չօգտագործված շատ պոտենցիալ է տեսնում, Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատել կառույցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր մամուլիս ասուլիսում:

«Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շարունակել շատ ակտիվ աշխատել: Վերջին 1.5 տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա: ԵԱՏՄ-ն մենք հիմա դիտարկում ենք նաև երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաև Հայաստանի ներդրումային գրավչությունը շատ կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Հայաստանն արդեն նոր գաղափարներ ունի ներդրած ԵԱՏՄ-ում, մասնավորապես այն, որ պարտադիր ԵԱՏՄ բիզնես ֆորում տեղի կունենա ամեն տարի նախագահող երկրի մայրաքաղաքում: Վարչապետը կարևորեց հատկապես ոսկերչության ոլորտի հետ կապված նախաձեռնությունը: «Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք, և ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական արտադրանքները կրեն այդ դրոշմակնիքը: Ու դա պետք է լինի մեր համատեղ բրենդը, որը մեզ բոլորիս կօգնի, որպեսզի արտաքին շուկաներում ավելի մեծ հաջողությամբ և կոնսոլիդացված գործենք: Եվ քանի որ Հայաստանը շատ լավ ավանդույթներ ունի ոսկերչության ոլորտում, մենք պատրաստ ենք, որ այդ ծրագրի կառավարումն անի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի երկու նոր նախարար՝ Արտակ Քամալյանը և Գեղամ Վարդանյանը: Նա համոզվածություն հայտնեց, որ առաջիկայում նոր նախաձեռնությունների մասին կլսենք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am