Տնտեսություն

Միշուստինը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով

1 րոպեի ընթերցում

Միշուստինը Տիգրան Սարգսյանին պարգեւատրել Է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված Է փաստաթղթում:

Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգեւն Է, որը կոչվել Է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում Է վաստակը երկրի սոցիալ-տնտեսական ռազմավարական խնդիրների լուծման, այդ թվում՝ ժողովրդական տնտեսության այնպիսի բնագավառներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում