Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեորգի Կուտոյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել նախկին և ներկա պաշտոնյաներ

 Գեորգի Կուտոյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել նախկին և ներկա 
պաշտոնյաներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին հրաժեշտը տալու էին եկել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, Կուտոյանի հարազատները, ընկերներն ու բարեկամները:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am