Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը արտոնություն տվեց ձիթապտղի վերամշակման և արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունը արտոնություն տվեց ձիթապտղի վերամշակման և արտադրության 
ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ, ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը, նյութերը ազատում է ներմուծման մաքսատուրքից: Փոխնախարարի խոսքով՝ այս ընկերությունն արդեն օգտվում էր նման արտոնությունից, այժմ փոփոխություն է կատարվում նախկինում ընդունված որոշման մեջ:

«Նախագծով առաջարկվում է ապրանքների արժեքն ավելացնել 1,6 մլրդ դրամով, որի արդյունքում ներդրումային ծավալը կազմելու է 3,3 մլրդ դրամ: Ընկերությունն առաջին արտոնություն ստացել է 2019 թվականին, այն զբաղվում է ձիթապտղի վերամշակմամբ եւ արտադրությամբ, Կոտայքի մարզում: Ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` ձիթապտղի վերամշակման և արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 1.7 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 1.6 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 15 նոր աշխատատեղ և իրականացվել 25 մլն դրամի կապիտալ ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ մաքսատուրքի արտոնությունը կազմելու է 431,5 մլն դրամ, որից բյուջե մուտք չի լինելու 5,2 մլն դրամ:

Ընկերության արտադրանքի արտահանման հիմնական շուկան լինելու են ԵԱՏՄ երկրները, սակայն նա փորձելու է նաեւ արտահանել երրորդ երկրներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան: «Բայց դեռևս չեմ կարծում, որ արդյունաբերական ծավալներով կարող ենք աճեցնել: Չնայած՝ որ եղանակն այս տեմպերով փոխվի, մյուս տարվա վերջին, երևի, կսկսենք ՀՀ-ում ձիթապտուղ աճեցնել: Կիվի արդեն աճեցնում են, և բավականին լուրջ ծավալներով»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]