Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան պահերի ցանկում

Ֆուտբոլի գեղեցկությունը. Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ի տասնամյակի հիշարժան 
պահերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC-ն  ներկայացրել  է ֆուտբոլի ամենահիշարժան իրադարձությունները՝ սկսած 2010 թվականից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր լրատվամիջոցը ֆուտբոլի ամենահիշարժան պահերի մեջ նշել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում  Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով գոլը «Սանդերլենդ»-ի դարպասը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի կարիերան իրադարձություններով լի չէր, սակայն հայ կիսապաշտպանը հավերժ կհիշվի «Օլդ Թրաֆորդ»-ում՝ շնորհիվ հնարքի, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրեց որպես «ֆուտբոլի գեղեցկություն»»,- գրում է BBC-ն:

Նշվում է, որ Զլատան Իբրահիմովիչի՝ տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո գնդակն ավելի հետ էր Մխիթարյանից, սակայն կիսապաշտպանն արագ դիրքավորվեց, պարզեց ոտքը և գնդակը «կարիճ» հարվածով  ուղարկեց «Սանդերլենդ»-ի դարպասապահ  Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սանդերլենդ»-ի հետ հանդիպման 62-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո «կարիճ» հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյանի հեղինակած այդ գոլը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am