Պետությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում գյուղացիական վարկերի համար երաշխիքի տրամադրում

Armenpress 17:25, 24 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է պիլոտային ծրագրով սահմանամերձ գյուղերում գրավի առարկա չունեցող գյուղացիական տնտեսություններին վարկի ձեռքբերման համար տրամադրել լրացուցիչ երաշխիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:

«Ռազմավարության միջոցառումներով նախատեսվում է Վարկային երաշխիքների հիմնադրամի ստեղծում, որով մենք ուզում ենք անել պիլոտային ծրագիր՝ սահմանամերձ գյուղերում երաշխիքներ տրամադրելու այն գյուղացիական տնտեսություններին, որոնք գրավի առարկա չունեն: Օրինակ, եթե մարդը տուն ունի սահմանամերձ համայնքում, այդ տունը բանկի կողմից օբյեկտիվորեն գնահատվում է կես գին, բայց նա մեղավոր չէ, որ սահմանամերձ համայնքում է  ապրում: Եվ պետությունն ուզում է օգնել՝ մի կես երաշխիքն էլ ինքը տալու»,-ասաց Քամալյանը:

Նրա խոսքով՝ սրա նպատակն այն է, որ սահմանամերձ և ոչ սահմանամերձ համայնքներում ապրողներն ունենան հավասար հնարավորություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am