«Սանիթեքի»-ի հետ պայմանագրի խզման որոշումը դրական է գնահատվել  

Armenpress 12:00, 24 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակական կարծիքի հարցման մասնակիցների 86,6 տոկոսը դրական է գնահատել Երևանի քաղաքապետարանի կողմից «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի միակողմանի խզումը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

«48,3 տոկոսը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում և ավելի շուտ դրական է վերաբերվում՝ 38,3 տոկոսը։ Այսինքն՝ 86,6 տոկոսը դրական է արտահայտվել այս որոշմանը»,- նշեց Նավասարդյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am