Երևանում մեկնարկել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Armenpress 12:48, 23 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդների անդամները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am