Ընթացիկ տարվա ինն ամսում ՀՀ-ի ներքին զբոսաշրջության աճի տեմպը կազմել է 45.7 տոկոս

Armenpress 12:36, 23 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ներքին զբոսաշրջության աճի տեմպը կազմել է 45.7 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով 2018 թվականի հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջության այցելությունը կազմել է 964 հազար 656, 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 405 հազար 398:

Այցելությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում հանգստին և ժամանցին՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին կազմելով 1 մլն 29 հազար 712: Երկրորդ տեղում գործնական այցելություններն են՝ կազմելով 237 հազար 769: Երրորդ տեղում բուժման նպատակով այցելություններն են՝ կազմելով 49 հազար 85:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am