Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող  

Armenpress 11:38, 23 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝  Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի 201 կգ արդյունքով 6-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am