Հրշեջ-փրկարարները մարել են 544 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Armenpress 15:19, 22 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 21-ին 10 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոռու մարզի Տաշիր քաղաքում այրվել է  500 քմ, Շնող գյուղում՝ մոտ 1.5 հա, Ազնվաձոր գյուղում՝ 10 հա, Մարց և Քարինջ գյուղերի միջև գտնվող անտառում՝ մոտ 10 հա և 40 կոճղ, Դաշտադեմ գյուղի մոտ՝ 120 հա, 

Սյունիքի մարզի Ույծ գյուղում՝ մոտ 2 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ մոտ 2 հա խոտածածկ տարածք և 100 կոճղ, 700 քմ, 

Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհին՝ մոտ 400-500 հա, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am