ԵԱՏՄ-ի ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում

Armenpress 17:20, 20 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի մայիսին Մինսկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արենպրես»-ը, հայտնել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «ԵԱՏՄ-ի նախագահությունն անցնում Է Բելառուսին, ես ցանկանում եմ ձեզ մայիս ամսին հրավիրել Մինսկ՝ անցկացնելու մեր հանձնաժողովի հերթական նիստը»,-ասել Է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում: Բելառուսը հաջորդ տարի ընդունում Է ինտեգրացիոն այս միավորման նախագահությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am