Gallup-ը պարզել է, թե քաղաքացիներն ինչն են համարում Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումը

Armenpress 16:28, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն` հայաստանցիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումը համարում են անհաջող կադրային քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Հարցին. «Ըստ Ձեզ, որոնք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումները, 42% դեպքում նշվել է անհաջող կադրային քաղաքականությունը, 27.9% դեպքերում բարեփոխումների դանդաղ ընթացքը, նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը` 27%»,- ասաց Նավասարդյանը:

Վարչապետի գործելաոճը դրական է գնահատել հարվածների 86%-ը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am