Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Armenpress 16:20, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում են եվրասիական ինտեգրացիայի, ընդհանուր աշխատաշուկայի, ծառայությունների միասնական շուկայի ԵԱՏՄ ներքին շուկայի ձևավորման, էներգետիկայի հետ կապված հարցեր:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ղեկավարները, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին կմասնակցեն նաև Մոլդովայի (ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի) նախագահ Իգոր Դոդոնը, Ղազախստանի նախկին նախագահ, ԵԱՏՄ պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am