2020 թվականին բոլոր ՔԿՀ-ներում նախատեսվում է տեսահսկման միջոցներով իրականացնել մշտադիտարկում

Armenpress 14:38, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում արդի ինժեներական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինման շրջանակներում նախատեսվում է համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերում: Այդ նպատակով ներդրվելու 250 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Նախատեսել եմ և համարում եմ առաջնային ծրագիր, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվի օպերատիվ կառավարման կենտրոն, և բոլոր 12 հիմնարկները ժամանակակից տեսահսկման միջոցներով 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկում իրականացվի:  Այդ տեխնիկական միջոցները հնարավորություն կունենան տեսաձայնագրությունը հետ տալու և դիտարկելու, ինչը էական հանգամանք կլինի բոլոր տեսակի չարաշահումները բացառելու տեսանկյունից: Ձեռնարկել եմ համապատասխան միջոցներ, որպեսզի այդ հարցը նույնպես լուծվի 2020 թվականի ընթացքում»,- եզրափակեց Գոյունյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am