ՔԿՀ-ներում ներկայումս դատապարտված և կալանավորված են 2230 անձ

Armenpress 11:37, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայությունը լուծել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Քրեակատարողական ծառայությունը իրականացվում է ծառայության կենտրոնական մարմնում և թվով 12 քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230 սահմաններում է, որից 1028 կալանավոր են, իսկ 1202 դատապարտյալ»,- ընդգծեց Գոյունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am