«Փյունիկ»-ի պաշտպանը հեռացել է ակումբից

Armenpress 09:45, 20 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի 28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը հեռացավ «Փյունիկից»: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկ»-ում է 2018/19 մրցաշրջանից: «Փյունիկ»-ի կազմում ռուս ֆուտբոլիստն անցկացրել է 53 խաղ՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am