Թուրքական պատվիրակությունը կժամանի Մոսկվա. Էրդողան

Armenpress 14:40, 18 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի եւ Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:

«Մենք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ) հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղեւորվեն Մոսկվա,- Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերել Է հեռուստաալիքը:- Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան եւ Սիրիան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am