Վիեննայում երեք տղամարդու կասկածում են տոնավաճառում ահաբեկչության պլանավորման մեջ. Kurier

Armenpress 16:35, 17 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ավստրիական Kurier հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ինչպես գրել Է հրատարակությունը, ենթադրյալ չարագործներից մեկը՝ Սերգո Պ.-ն, արդեն երեք տարվա պատիժ Է կրում Ավստրիայի Հիրտենբերգ բանտում՝ ահաբեկչական կազմակերպության անդամակցման մեղադրանքով:

Որոշ տվյալներով, գրում Է թերթը, նա պատրատվում Էր փախչել եւ այնուհետեւ մի շարք ահաբեկչական գործողություններ պլանավորել Եվրոպայի քաղաքներում: Սերգո Պ.-ի երկու ենթադրյալ հանցակիցները ձերբակալվել են անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում են կալանքի տակ: Նշվում Է, որ նրանք կարող Էին գլխավոր կասկածյալի հետ կապ պահպանել հեռախոսով, ինչը եղել Է անօրինական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am