Ֆրանսիայի նախագահը կայցելի Մոսկվա

Armenpress 18:56, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:

«Նախագահն ասել է, որ նա մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կլինի Մոսկվայում»,-նշել է դեսպանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am