Երևանում տնտեսվարողներին կարգելեն 23:00-ից 07:00 խախտել քաղաքացիների անդորրն ու հանգիստը

Armenpress 16:41, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կարգելվի ժամը 23:00-ից մինչև 7:00-ն խախտել լռությունը կամ գիշերային անդորրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում:

Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 7:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագծի զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am