Մոսկվայի մետրոյում գծեր են դուրս եկել առաջին ամանորյա գնացքները

Armenpress 15:26, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի մայրաքաղաքի մետրոյում գործարկել են առաջին ութ թեմատիկ գնացքները՝ նվիրված ամանորյա տոներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքագլխի կայքը:

Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ամանորյա գնացքներում կայարանները հայտարարում եւ ուղեւորներին շնորհավորում են ռուսաստանցի հայտնի արտիստներ: Նրանց թվում են՝ Ալեքսանդր Ռոզենբաումը, Ռենատա Լիտվինովան, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Օլեգ Գազմանովը, Վլադիմիր Կրեստովսկին, Բաստան, Վերա Բրեժնեւան, Վլադիմիր Պրեսնյակովը, Նադեժդա Բաբկինան, Դմիտրի Մալիկովը եւ ուրիշներ, հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանում:

Մինչեւ դեկտեմբերի վերջը պլանավորվում Է գործարկել եւս մի քանի ամանորյա գնացք: Դրանք ձեւավորված կլինեն նույն ոճաբանությամբ, ինչ որ ամբողջ քաղաքը: «Գծերից մեկում ավելի ուշ կհայտնվի նաեւ ԵԺ-3 տիպի տոնական գնացքը: Դրա ուղեւորները կարող են տեսնել պայծառ լուսարձակվող լուսաշղթաներ, եղեւնու փարթամ ճյուղեր եւ ձյան փաթիլներ, ինչպես նաեւ կարմրակուրծիկ խածկտիկներ»,- պատմել են քաղաքապետարանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am