Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ ուղերձներ է հղել Տոկաևին և Նազարբաևին

Armenpress 15:21, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավարպես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 

***

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

«Անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am